
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 21-ին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումներն Իրանի վրա, որոնք սկսվել են Թեհրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների նոր փուլից առաջ, նպատակ ունեն խափանել այդ բանակցությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Reuters-ը հաղորդել է, որ Էրդողանի խոսքով՝ հարվածները ցույց են տվել, որ Իսրայելը պատրաստ չէ դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրները։
Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ Էրդողանն Իսրայելի վրա ազդեցություն ունեցող երկրներին կոչ է արել լուծումներ փնտրել երկխոսության միջոցով՝ կանխելով ավելի լայն հակամարտության զարգացումը։
Նա նաև մուսուլմանական երկրներին հորդորել է ակտիվացնել իրենց ջանքերը՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու համար։