Որտեղ է կայանալու Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական բանակցություններ է վարելու Թուրքիայում։ Այս պատմական այցը ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցն է։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ ԶԼՄ-ների՝ աշխատանքային այցի շրջանակներում Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլի նախագահական նստավայրի Դոլմաբահչեի պալատում տեղական ժամով՝ ժամը 18:00-ին (Երևանի ժամով 19։00-ին)։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների միջև «հարաբերությունների կարգավորման գործընթացը»։
Նշվում է, որ բանակցությունների օրակարգում նախատեսվում է նաև տարածաշրջանային երկրների միջև տրանսպորտային նախագծերի քննարկում՝ տնտեսական և առևտրային հարաբերությունները ամրապնդելու համար։
20 Հունիս, 2025 15:35
250