
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ընդդիմության հեղաշրջման պլանը նողկալի է, ճղճիմ է, հակապետական է:
Պլանի բոլոր բաղադրիչները տեսանելի էին՝ առնվազն որոշ փորձագետներիս համար, ինչի դեմ պայքարել ենք մեր հանրային գործունեության ընթացքում և շարունակելու ենք դա անել::
Արհեստական քաոս ու հիասթափության մթնոլորտ ձևավորելը, տեղեկատվական գրոհները, անելանելիության քարոզը, արտաքին ճակատում գրանցված ձեռքբերումներն արժեզրկելն ու խեղաթյուրելը՝ համեմված աշխարհաքաղաքական կողմնորոշման «ճիշտ ու սխալ», «իրատեսական ու անիրատեսական» տարրերով տևական ժամանակ է պատել է Հայաստանը:
Ցանկացած անձ կամ խումբ, որն իր գործունեությամբ նպաստում է Հայաստանում ազատ ու արդար ընտրական գործընթացներից դուրս իշխանություն ձևավորելու գործընթացին իմ անձնական թշնամին է:
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունները պետք է փոխվեն բացառապես ընտրական գործընթացների միջոցով, որտեղ որոշիչը միայն ու միայն ժողովրդի կամքն է:
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե մեր Պետությունը, որն օր օրի դառնալու է ավելի սուվերեն՝ իր որոշումների կայացման հարցում:
Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության պատասխանատու քաղաքացի, ջանք ու եռանդ չեմ խնայելու այդ գործանթացում իմ ներդրումն ունենալ հարցում:
Սա իմ կյանքի առաքելությունն է: