Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի միջուկային օբյեկտները զգալի վնասներ են կրել Իսրայելի և ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով․ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ IRIB հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Երկօրյա հրետակոծություններից հետո Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության մասնագետները մանրակրկիտ գնահատում են հարձակումների հետևանքները։ Մենք արդեն կարող ենք ասել, որ վնասը լուրջ է», - նշել է արտգործնախարարության ղեկավարը։

Նրա խոսքով՝ որոշ կառույցներ և օբյեկտներ ավերվել են, ինչը բարձրացնում է պատճառված վնասի փոխհատուցման հարցը։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմական գործողությունը Իրանի դեմ սկսվել է հունիսի 13-ի գիշերը։ Մեկ օր անց Թեհրանը պատասխան հարված է հասցրել։

75