Մակրոնը ցանկանում է ՄԱԿ-ում քննարկել Իրանի միջուկային էներգիայի ապագան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի ապագան, որի ամենավատ սցենարը կլինի Իսլամական Հանրապետության դուրս գալը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից:
Նա այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Հետևաբար, առաջիկա օրերին ես ցանկանում եմ գործադրել բոլոր դիվանագիտական ջանքերը և միջոցներ ձեռնարկել պայմանագրի պահպանման և Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամներին այս գործում ներգրավելու համար: Ես այսօր սկսեցի նախագահ Դոնալդ] Թրամփի հետ և կշարունակեմ նրանցից յուրաքանչյուրի հետ», - խոստացել է Ֆրանսիայի առաջնորդը:
27 Հունիս, 2025 11:47
267