Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա վեց տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 27-ին՝ ժամը 11:58-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը և հինգ ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
27 Հունիս, 2025 14:43
94
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «ՎԱԶ 2104»-ը
27 Հունիս, 2025 12:12
Երևանում բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ն ու «Lexus»-ը. տnւժածներից մեկն անչափահաս երեխա է
26 Հունիս, 2025 15:21
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում բարելավված վթարավտանգ հատվածներում նվազել են ՃՏՊ-ները
26 Հունիս, 2025 10:58