Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ արեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) ավելի պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել ագրեսոր երկրների և «պատերազմ հրահրողների» նկատմամբ։ն
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և ՄԱԳԱՏԷ-ն պետք է ավելի պատասխանատու վերաբերմունք ցուցաբերեն ագրեսորների և պատերազմ հրահրողների նկատմամբ», - ասել է նա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

Իրանի նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր երկրներին, որոնք դատապարտեցին Իսրայելի գործողությունները։ 

Նա հավելեց, որ «Իսրայելի կողմից մարդու իրավունքների համակարգված խախտումների նկատմամբ հաշտեցման քաղաքականությունը» պետք է մերժվի։

158