Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Սևանա լճի թերակղզու մոտ՝ ափից մոտ 200 մ հեռավորության վրա, 4 քաղաքացիներ գտնվում են ջրային փոխադրամիջոցի վրա և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կարճ ժամանակ անց փրկարարները ու ջրային վաշտի պարեկները մոլորված 4 քաղաքացիներին դուրս են բերել ափ, որոնք բարեբախտաբար չեն տուժել։

238