Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շիրակի մարզպետի աշխատակազմի և առողջապահության նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում «Մարալիկի առողջության կենտրոնը» նոր սոնոգրաֆիայի սարք ունի։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Շիրակի մարզպետի աշխատակազմի միջնորդությամբ ՀՀ առողջապահության նախարարության և «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ միջև կնքված պայմանագրի հիման վրա «Մարալիկի առողջության կենտրոնին» հատկացվել է 5 մլն 300 հազար դրամ՝ սարքի ձեռքբերման նպատակով։

Չինաստանից ներկրված արդիական սարքավորումն ունի երեք տվիչ՝ ներքին օրգանների ՈՒՁՀ, անոթների դուպլեք հետազոտություն և ինվագինալ հետազոտություն։

՛Սարքի գործարկումը կօգնի տարածաշրջանի ազգաբնակչության սպասարկումը դարձնել առավել հասցեական և որակյալ։

Բուժհաստատությունը սպասարկում Անիի տարածաշրջանի 17 բնակավայրերի շուրջ 20 հազար ազգաբնակչություն:

107