Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է 2016-ին տեղի ունեցած իրադարձություններին, դրանց այժմեական քննադատություններին ու ներկայացրել այն, ինչ տեսել է անձամբ:

«Վերջին օրերին ահաբեկիչների պաշտպանները անդադար կրկնում են 2016 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի ասած մի միտք, որ Սասնա ծռերի գործողությունը ուղղակի ահաբեկչություն անվանելը, ուղղակի քրեական օրենսգրքի որևէ հոդվածով իրավիճակը նկարագրելը նշանակում է չհասկանալ Հայաստանում տիրող իրավիճակը։

Իրականում սա ճիշտ է նաև ներկայիս իրավիճակում, ուղղակի քրեական օրենսգրքի որևէ հոդվածով նկարագրելը Վազգեն Գալստանյանի գործողությունը, նշանակում է չհասկանալ ամբողջական իրավիճակը։ Իրավիճակին պետք է տրվի նաև քաղաքական գնահատական։

Դուք չեք կարող կեղծել իմ անձնական հիշողությունը, ես այդ օրերին եղել եմ Խորենացի փողոցում։ Մենք այնտեղ էինք մեր ֆիզիկական ներկայությամբ թույլ չտալու զինված բախում գունդը գրավվածների և ուժայինների միջև, քանի որ համոզված էինք, որ որևէ արյունահեղություն ավելի լավ վիճակում չի դնելու Հայաստանը։

Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէի, բայց ես այնտեղ էի և գիտեմ, թե որքան հետևողական էր Նիկոլ Փաշինյանը պայքարի իր մեթոդների մեջ, ես այնտեղ տեսել եմ մարդ, ով քաղաքական և քաղաքացիական պատասխանատվություն է վերցրել իր վրա դեէսկալացնելու իրավիճակը, ի տարբերություն այն քաղաքական գործիչների, որոնք պնդում էին, թե պետք չէ վերլուծել իրավիճակը և պետք է հեռու մնալ իրադարձություններից, որոնք, ի դեպ, այսօր զբաղված են պատճառները վերլուծելով, ոչ թե գնահատականներ տալով։

Ահա, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը սրանից 9 տարի առաջ։ Ես ունեմ աչքեր և ականջներ, և ես ունեմ հիշողություն։ Ես գիտեմ, թե ում հետ եմ ճանապարհ անցնում։ Ես տեսել եմ մարդու, ով չի փախել և թաքնվել ամենապատասխանատու պահին, ով ջանք չի խնայել իրավիճակը հանդարտացնելու համար։

9 տարվա վաղեմության դեպքերը չհիշողներին հիշեցնեմ նաև, որ Նիկոլ Փաշինյանին հարթակից հեռացնելը հենց իր այս մոտեցումներն ու հռետորաբանությունն էին, քանի որ մի քանի անգամ գնդի ներսում գտնվողները կոչ էին արել քաղաքացիներին հաղթահարել ոստիկանական պատնեշները և միանալ միանալ իրենց, ինչը կասեցվել էր նաև Նիկոլ Փաշինյանի գործուն ջանքերի, ոչ թե իրենց տներից խելոք ճառողների ջանքերով։

Ի դեպ, հետաքրքիր մի բան հիշեցի. այդ օրերին Հայ առաքելական եկեղեցին, ըստ շրջանառվող լուրերի, կարգալույծ էր արել 2 հոգևորականի, որոնք նկատվել էին Խորենացի փողոցում»,- գրել է Ղազարյանը:

525