Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ իշխանությունները ոչ միայն Ուկրաինային, այլև մի շարք այլ երկրների զրկել են ռազմական օգնության առաջնահերթ ստացողների կարգավիճակից։ Այս մասին հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են Ուկրաինային ռազմական մատակարարումների դադարեցման մասին լուրը, սակայն մի շարք այլ երկրներ նույնպես «վերադասակարգվել» են։

Սա նշանակում է, որ նրանք այլևս զենք և զինամթերք չեն ստանա առաջնահերթության հիմունքներով։ Հեռուստաալիքի զրուցակիցը չի թվարկել այդ երկրների անունները և չի նշել, թե որքան ժամանակ կտևեն Կիևի նկատմամբ սահմանված սահմանափակումները։

118