Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Խալեդ բին Սալման ալ Սաուդը հինգշաբթի՝ հուլիսի 3-ին, Սպիտակ տանը գաղտնի հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Araratnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ երկխոսությունը ամբողջությամբ նվիրված չի եղել  Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այնուամենայնիվ, կողմերը քննարկել են դրա համար անհրաժեշտ քայլերը։

Բացի այդ, հանդիպմանը քննարկվել է Իրանի հետ հակամարտության լիցքաթափման և Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցը։

117