Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերացնում ենք մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը Սաուդյան Արաբիայի Թագավորության, Բահրեյնի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համար, ինչպես նաև այն անձանց համար, որոնք վերոնշյալ երեք երկրներում, ինչպես նաև Միացյալ Արաբական Էմիրություններում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ունեն կացության իրավունք, կարգավիճակ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 22-ի նիստին ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այս փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում է տնտեսական նկատառումներով: Ակնհայտ է, որ այս փոփոխությամբ կհեշտացնենք և՛ մարդկանց այցելությունները մեր երկիր, և՛ մարդկանց միջև, մեր քաղաքացիների հետ շփումները, ինչպես նաև կմեծացնենք ներդրումային գրավչությունը:

Ուզում եմ ավելացնել, որ մի շարք հարևան երկրներ, որոնք ունեն տնտեսական զարգացվածության որոշակի մակարդակ, արդեն իսկ նման ռեժիմ ունենք, այսինքն՝ արտոնագրային ռեժիմ չունենք»,- ասաց նախարարը:

66