Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին 24-ամյա երիտասարդի «Օպել» մակնիշի մեքենայով, սակայն բռնվել են պարեկների կողմից և հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։

185