
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքական կողմը դեռևս տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայանալիք բանակցությունների երրորդ փուլի ժամկետների մասին, РИА Новости -ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում անցկացրել են ուղիղ բանակցությունների երկու փուլ։ Արդյունքում տեղի է ունեցել գերիների փոխանակում։ Ռուսաստանը նաև Կիևի ռեժիմին է հանձնել զոհված զինծառայողների մարմինները։ Բացի այդ, կողմերը փոխանակվել են հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծերով։
Թուրքական դիվանագիտական աղբյուրը նախկինում РИА Новости -ին հայտնել էր, որ Թուրքիան սպասում է Ռուսաստանի և Ուկրաինայի որոշմանը Ստամբուլում կայանալիք բանակցությունների երրորդ փուլի ժամկետի վերաբերյալ։
«Բանակցությունների երրորդ փուլի ժամկետների վերաբերյալ դեռևս նոր տեղեկատվություն չի ստացվել», - ասել է գործակալության աղբյուրը։