Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի հունվարի 1-ից թվայնացվելու են ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները:

Այս մասին հայտնել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում 22.01.2025թ-ին ՀՕ-4-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում ՆԳՆ ՄՔԾ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումներ ընդունելու համար հերթագրումները 2026թ-ի հունվարի 1-ից կիրականացվեն նոր համակարգի միջոցով։

Այդ պատճառով migration.e-gov.am հարթակում հունվարի 1-ից վերոնշյալ ծառայությունը հասանելի չէ։

Վարույթներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու նպատակով ներդրվելու է նոր ծրագրային ապահովում, որի շրջանակներում կատարվելու է քաղաքացիության հայտերի նախնական ուսումնասիրություն։

Դրանից հետո հայտ ներկայացրած անձինք հնարավորություն կստանան հերթագրվել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումները հանձնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

63