
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան:
«Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։
Ձեռք է բերվել փոխըմբռնում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շուրջ՝ ներառյալ համատեղ մրցաշարերի և վերապատրաստման միջոցառումների կազմակերպումը։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու երկու ֆեդերացիաների միջև գոյություն ունեցող սերտ և գործընկերային հարաբերությունները՝ հանուն հեծանվասպորտի ոլորտում արդյունավետ և երկարաժամկետ համագործակցության»,- նշված է հայտարարությունում: