Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հուլիսի 10-ին կստորագրեն հռչակագիր երկու երկրների միջուկային զսպման միջոցների համակարգման վերաբերյալ, հաղորդում է Araratnews.am-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին (AFP):

«Միացյալ Թագավորությունն ու Ֆրանսիան կհայտարարեն, որ երկու երկրների միջուկային զսպման միջոցները, մնալով անկախ, կարող են համակարգվել։ Հինգշաբթի օրը ստորագրվելիք հռչակագրում կնշվի, որ համապատասխան զսպման միջոցները մնում են անկախ, «բայց կարող են համակարգվել, և որ Եվրոպայի համար չկա այնպիսի արտակարգ սպառնալիք, որը չառաջացնի երկու երկրների արձագանքը»,- ասվում է Ելիսեյան պալատի և Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:

Մայիսին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պլանավորում է ընդլայնել իր միջուկային զինանոցը և բանակցություններ է վարում ԱՄՆ-ից F-35A կործանիչներ գնելու համար։

95