Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ ՔՊ խմբակցություն պատգամավոր  Արմեն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել՝ 

Սյունիքի մարզի Ակներ գյուղն է ։

Հայրենիքի պաշտպաններին այս գյուղում այսպես են ճանապարհում ծառայության  ։

18-ամյա Գոռ Ավետիսյանն ապագա սպա է։

Գոռն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան։

Նրա առջև բացվել են աննախադեպ հնարավորություններ՝

Միջազգային ճանաչում ունեցող ռազմական ակադեմիաներում՝ ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, ուսումը շարունակելու հնարավորություն,

Ինտենսիվ մարմնակրթություն ամենատարբեր վարժանքների և սպորտաձևերի միջոցով՝ դահուկասպորտ, պարաշյուտային թռիչքներ, լող, սուսերամարտ, մարտարվեստներ,

Ռազմավարական նշանակության օտար լեզուների ուսումնասիրում,

 ՀՀ-ում նախադեպը չունեցող բարձրակարգ կրթություն,

Բազմակողմանի զարգացում։

Ուսումնառության ընթացքում Գոռը կստանա 35000-175000 դրամ կրթաթոշակ, իսկ ավարտելուց անմիջապես հետո՝ 3 սենյականոց բնակարան Երևանում կամ համարժեք գումարով՝ ՀՀ ցանկացած վայրում։

423