Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ազգային Հետախուզական Կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի և Ժողովուրդների Հավասարության կուսակցության (DEM) համատեղ գործունեության արդյունքում, Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինաթափման գործընթացը Հյուսիսային Իրաքում կսկսվի մի քանի օրվա ընթացքում։

2025 թվականի հուլիսի 9-ին PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը տեսաուղերձ էր հրապարակել՝ հաստատելով զինաթափման գործընթացի մեկնարկը։
Նա նշել է, որ PKK-ն հրաժարվում է ազգային պետություն ստեղծելու և զինված պայքար վարելու իր նպատակից։
«PKK-ի լուծարման որոշումը պատմական քայլ է», – ասել է Օջալանը։
«Զինաթափման մանրամասները արագորեն կսահմանվեն և կյանքի կկոչվեն»։

Նա հավելել է, որ սա կամավոր անցումն է՝ զինված հակամարտությունից դեպի ժողովրդավարական քաղաքականություն և օրենքի գերակայնության։ Օջալանը կոչ է արել DEM կուսակցությանը և Թուրքիայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին աջակցել գործընթացին։

«Խաղաղության և ժողովրդավարական հասարակության մեր նպատակին կարող ենք հասնել միայն միասին», – հայտնել է նա։
«Հավատում եմ քաղաքականության և հասարակական հաշտեցման ուժին ու կոչ եմ անում այս սկզբունքը իրականություն դարձնել։ Վերջին տարածաշրջանային զարգացումները փաստում են այս պատմական քայլի կարևորությունն ու հրատապությունը»։

Իրավիճակն առավել կազմակերպված դարձնելու նպատակով, MİT-ի ղեկավար Իբրահիմ Քալընը հուլիսի 8-ին մեկնել է Իրաք՝ հանդիպելու Բաղդադի բարձր մակարդակի պետական, ռազմական և հետախուզական պաշտոնյաների հետ և համակարգելու զինաթափման գործընթացը։

Ըստ վերջին հաղորդագրությունների, առաջին փուլում մոտ 30 PKK գրոհայիններ՝ ավագ հրամանատարի ղեկավարությամբ, զենքերը կհանձնեն Քրդական Ինքնավար Մարզի (KRG) վերահսկողության տակ գտնվող կենտրոնում։ Զենքերը կգրանցվեն և հետագայում կոչնչացվեն։
Այս գործընթացից հետո զինաթափված PKK անդամները չեն վերադառնա խմբավորման կենտրոնական կառույցներ և չեն մասնակցի որևէ գործունեության։ Նրանք կշարունակեն ապրել Իրաքում՝ առանց կրկին ներգրավվելու PKK-ի գործունեությանը։

Պաշտոնյաները նախատեսում են, որ լրիվ զինաթափումը կավարտվի մինչև այս տարվա ամառվա ավարտը ։ Զինաթափման տեսանյութը կհրապարակվի իշխանությունների կողմից՝ գործընթացը ավարտին հասցնելուց հետո։

Միևնույն ժամանակ, զինաթափման գործընթացին զուգահեռ, Թուրքիայի խորհրդարանը նախատեսում է ստեղծել հատուկ հանձնաժողով՝ ուսումնասիրելու գործընթացի իրավական ասպեկտները :

Հիշեցնեք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտնել էր , որ խթանելու է «առանց ահաբեկչության Թուրքիա» կառուցելու իր նպատակը, որի քողի ներքո Թուրքիայի տարբեր քաղաքական կուսակցությունների և ազգային փոքրամասնությունների նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ է իրականացնում։

122