Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից սկսած 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող ապրանքների համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 11-ին՝ իրեն պատկանող Truth Social սոցիալական ցանցում։ «Միացյալ Նահանգների հետ համագործակցելու փոխարեն՝ Կանադան պատասխանել է իր սեփական մաքսատուրքերով»,- գրել է Թրամփը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին ուղղված նամակում։

«Եթե Օտտավան համագործակցի Վաշինգտոնի հետ ֆենտանիլի հոսքը դադարեցնելու համար, մենք, ամենայն հավանականությամբ, կդիտարկենք ճշգրտման հնարավորությունը»,- հավելել է նախագահը:

Կանադայի վարչապետ Քարնին պատասխանել է Թրամփին X սոցիալական ցանցում՝ նշելով, որ Կանադան արդեն «կարևոր առաջընթաց» է գրանցել թմրամիջոցների օփիոիդային ցավազրկողների տարածման դեմ պայքարում։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ 35% մաքսատուրքերը կգործեն ոլորտային բոլոր սակագներից առանձին: Օգոստոսի 1-ից Օտտավան կենթարկվի պողպատի և ալյումինի ներմուծման 50%, ավտոմեքենաների ներմուծման 25% և պղնձի ներմուծման 50% մաքսատուրքերի՝ հաղորդում է CNBC-ն։

141