34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ իրականացվող բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 9-ին բաժին ներկայացած հրազդանցի 34-ամյա երիտասարդը կամովին հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և նույն տրամաչափի 10 փամփուշտ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նշվում է՝ տղամարդը հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ ընկերոջը:
«Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ։
12 Հուլիս, 2025 15:22
704
«Մերսեդեսի» 34-ամյա վարորդը մահացել է
09 Սեպտեմբեր, 2024 18:29
34-ամյա Նվարդն ու նրա 5 անչափահաս երեխաները հայտնաբերվել են
12 Հուլիս, 2024 22:45
34-ամյա տղամարդը դանակահարել է ինքն իրեն
19 Փետրվար, 2022 18:34
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային
17 Մայիս, 2026 14:14
Հետաքրքիր ու հուզիչ օր ՄԻՊ-ի մեկնարկած նախագծի երկրորդ մասնակցի՝ Տիգրանի հետ
17 Մայիս, 2026 11:36
Ուրախալի է տեսնել մտածող ու ակտիվ երիտասարդների, որովհետև նրանց ձեռքերում է լինելու վաղվա Հայաստանը․ Ազարյան
13 Մայիս, 2026 13:28