Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր՝ ժամը 14:55-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ 16:11-ին: Այրվել է մոտ 100 հատ փայտե տակդիր և տանիքը ( մոտ 70 քմ): 

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։

125