Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում:
Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 29-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր 17 կգ 230 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: 86 գրամից ավելի մարիուխանա հայտնաբերվեց նաև մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասում բնակվող 43-ամյա տղամարդու տանը։
Երևանի Լուկաշինի փողոցի բնակիչ 27-ամյա երիտասարդի տանը բացի մարիխուանայից հայտնաբերվեց նաև մեթամֆետամինի նմանվող զանգվածով զիպ փականով փաթեթ։

Եվս երկու անձի բնակության վայրերում հայտնաբերվել են փամփուշտներ ու հոգեմետ դեղահաբեր:

Երեք անձ կալանավորվել է:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

321