Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Լոռու մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկակապետն անձնակազմին է ներկայացրել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:

Արամ Ղազարյանը բարեխիղճ ծառայության և կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին պետ Խորեն Բարխոյանին:

ՆԳ նախարարի անունից շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Արամ Ղազարյանը հույս է հայտնել, որ Արսեն Ոսկանյանը իր փորձառությունը կներդնի՝ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների և ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար:

Արսեն Ոսկանյանը նշել է, որ անձնակազմի հետ կանի առավելագույնը առաջադրված խնդիրների օպերատիվ և արդյունավետ լուծման համար:
Խորեն Բարխոյանը շնորհակալություն է հայտնել և՛ ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմին, և՛ Լոռու մարզային վարչության անձնակազմին՝ վստահության և համատեղ արձանագրված հաջողությունների համար։

Խորհրդակցության ընթացքում Արամ Ղազարյանը շեշտել է ոստիկանության ենթակա ծառայությունների միջև համագործակցության և փոխօգնության պարտադիր լինելը՝ ընդգծելով, որ ցանկացած հանցավոր դրսևորում պետք է արժանանա միասնական հակազդման։

Քննարկվել են օպերատիվ իրավիճակի վերահսկողության, ծառայողների պատշաճ գործելաոճի ապահովման ու ծառայության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։

108