Փաշինյանը և Goldman Sachs-ի նախագահը քննարկել են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենին:
Քննարկվել են ՀՀ Կառավարության և Goldman Sachs-ի միջև համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական զարգացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և նորարարական ու տեխնոլոգիական նախագծերի խթանման ուղղությամբ։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի հետևողական բարելավման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ աշխատանքները՝ համատեղ նախագծերի իրականացման նպատակով:

29 Օգոստոս, 2025 17:22
895
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
10 Հոկտեմբեր, 2026 21:57
Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի․ Նիկոլ Փաշինյան
10 Հոկտեմբեր, 2026 19:45
Տրվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը․ վարչապետ
10 Հոկտեմբեր, 2026 15:25