Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երգչուհի Քոնի Ֆրենսիսը, որը հայտնի էր իր «Pretty Little Baby» երգով, մահացել է 87 տարեկան հասակում։ Այս մասին հայտնել է հրապարակախոս Ռոն Ռոբերտսը։

Ֆրենսիսը 1960-ականներին ամերիկացի դեռահասների շրջանում սիրված կատարող էր։ Նրա մահվան պատճառը չի նշվում, սակայն հայտնի է, որ մի քանի շաբաթ անցկացրել է հիվանդանոցում՝ առողջական խնդիրների պատճառով։

Քոնի Ֆրենսիսը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում 50-ականների վերջին՝ «Who's Sorry Now?» երգի շնորհիվ։ Ավելի ուշ նրա հիթերը՝ «Everybody's Somebody's Fool», «My Heart Has a Mind of Its Own» և «Don't Break the Heart That Loves You», գլխավորել են համաշխարհային հիթ-շքերթները։ Հատկանշական է, որ վերջին տարիներին Ֆրենսիսի «Pretty Little Baby» երգը վիրուսային է դարձել սոցիալական ցանցերում, որը հաճախ օգտագործվում է որպես տեսանյութերի ֆոն։

168