Կիևի Independent թերթի թղթակից Ֆրենսիս Ֆարելն անդրադարձել է Ադրբեջանի զինուժի կողմից հայ գերիների սպանության տեսանյութին՝ գրելով.

«Ես դիտեցի մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորների կողմից մահապատժի ենթարկվում հայ ռազմագերիները։

Ամենասարսափելին այն կատաղի մոլեգնությունն էր, որով նրանք դա անում էին, ոչ թե սառնասրտորեն սպանություն, այլ խելագար կոլեկտիվ հույզերի գործողություն:

Այդպիսին է խորապես արմատացած ֆաշիստական ​​պետության ազդեցությունը իր ժողովրդի վրա»:

699