Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունգարիան կարող է դուրս գալ Եվրոպական միությունից (ԵՄ), եթե հասնի անդառնալի մի կետի։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է Nészava-ն։

«Ես կարող եմ հունգարացի ընտրողներին խոստանալ մեկ բան. եթե տեսնեմ, որ դա [ԵՄ անդամակցությունն] այլևս արժեք չունի, ես կբարձրաձայնեմ», - ասել է Օրբանը, սակայն ընդգծել է, որ առայժմ դրա կարիքը չի տեսնում։

ԵՄ-ն ցանկանում է Հունգարիային ստիպել մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին, ինչպես նաև ընդունել գենդերային օրակարգը, ասել է Օրբանը։ Նա հավելել է, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվել է քաղաքականի, և դա է եղել պատճառը, որ Մեծ Բրիտանիան դուրս է եկել դրանից։

Այսօրվա դրությամբ ԵՄ-ն բարեկեցության շանսեր չունի, նշել է քաղաքական գործիչը, թեև Հունգարիային, հնարավոր է, դեռ հաջողվի հաջողության հասնել, հույս է հայտնել վարչապետը։

 

124