Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը շարունակում է ելույթները Երևանում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբային փուլի ավարտից հետո 9-16-րդ տեղերի համար առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցեց Պորտուգալիայի ընտրանու հետ: Առաջին երկու քառորդներում պորտուգալացիներն առավելություն ունեին, երրորդ քառորդում Հայաստանի հավաքականը չնչին առավելության ստացավ, սակայն չպահպանեց այն: Ի վերջո, Հայաստանի հավաքականը զիջեց 76:65 հաշվով:

Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունը կեզրափակվի հուլիսի 20-ին:

143