Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Ջուլիետա Ազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Օրերս աշխատանքային այցով գտնվել եմ Շիրակի մարզում։

Այն, ինչ տեսա սեփական աչքերով, իսկապես շատ հուզիչ էր։ Այս շրջայցս տարբերվեց իմ մյուս այցելություններից, քանի որ այս անգամ վերադարձել էի Գյումրի՝ իմ հարազատ թիվ 41 հիմնական դպրոց ՊՈԱԿ, որտեղ անցկացրել եմ իմ ուսումնառության լավագույն տարիները։

Մարզի պատասխանատուների հետ շրջել և ծանոթացել եմ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին։

Ընդհանուր առմամբ մարզում գործում է 28 դպրոց։

Ներկայում Գյումրի քաղաքում հիմնանորոգվում է 15 դպրոց՝ մոտ 6 միլիարդ դրամի բյուջեով, իսկ զրոյից կառուցվում է 11 դպրոց մարզի տարբեր հատվածներում՝ ընդհանուր բյուջեն՝ մոտ 19.5 միլիարդ դրամ։

Այս ծրագրերի շնորհիվ ոչ միայն վերականգնվում և արդիականացվում են դպրոցների շենքերը, այլև ապահովվում են ժամանակակից կրթական միջավայրեր, որոնք նպաստում են աշակերտների արդյունավետ ուսուցմանը և զարգացմանը։

Մարզի բնակչությունն ու աշակերտները մեծ սպասում ունեն այս փոփոխությունների հետ կապված, քանի որ դրանք կնպաստեն կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։

142