
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև կնքված՝ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը։
Նախագիծը ԱԺ-ին ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ ընդգծելով, որ վարկը նպատակ ունի բարելավել բժշկական ծառայությունների որակը և մատչելիությունը՝ համակարգային բարեփոխումների միջոցով։
«Այս վարկն արդյունքահենք է։ Այսինքն՝ յուրաքանչյուր տարի սահմանվում են կոնկրետ թիրախներ, և ֆինանսավորումը տրամադրվում է միայն դրանց հասնելու և վալիդացիայի ենթարկվելու դեպքում»,- նշեց Նանուշյանը։
Վարկի ընդհանուր չափը կազմում է 45,3 միլիոն եվրո, և այն կուղղվի մի շարք ռազմավարական ուղղություններով, այդ թվում՝
-
առողջապահական հաստատությունների կառուցում և արդիականացում,
-
մարդկային կապիտալի զարգացում,
-
հաշվետվողականության թվայնացում,
-
լիցենզավորման գործընթացի կարգավորում ու բարելավում,
-
էլեկտրոնային առողջապահական գործիքների ընդլայնում,
-
հեռաբժշկության պիլոտային ծրագրի մեկնարկ՝ հատկապես հեռավոր համայնքների համար։