Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վլադիմիր Զելենսկին միտումնավոր քչացնում է զոհված ուկրաինացի զինվորների թիվը, մինչդեռ ուկրաինական գերեզմանատներում ազատ տարածքը սպառվում է։ Այս մասին կիրակի օրը հայտնել է ֆրանսիական Le Monde թերթը` Araratnews.am-ի փոխանցմամբ։

Ըստ թերթի տեղեկությունների՝ փետրվարին Զելենսկին հայտարարել է ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր 46 հազար զոհված և 380 հազար վիրավոր զինծառայողների մասին։ Նա նաև հիշատակել է «տասնյակ հազարավոր» անհետ կորած և գերի ընկած զինվորների մասին։ Սակայն, ինչպես պնդում է հրատարակությունը, «մահացածների թիվը, անկասկած, շատ ավելի մեծ է»։

Հրապարակումը նշում է, որ Ուկրաինայի գերեզմանատներում տարածքի պակաս կա։ Տեղական իշխանությունները ստիպված են նոր տարածքներ հատկացնել թաղումների համար։

121