Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հաշվի առնելով Հայաստանի որոշ տարածքներում, մասնավորապես՝ Երևանում և Արարատյան դաշտում, ջերմաստիճանի բարձրացման հանգամանքը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գործատուներին հորդորել է պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները։

Տեսչական մարմինը հիշեցրել է՝

բարձր ջերմաստիճանի պայմաններում գործատուները պարտավոր են պահպանել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջները, որոնք սահմանում են աշխատողների առողջությանն ու անվտանգությանը սպառնացող պայմաններում աշխատանքների կատարման սահմանափակումները։

Եթե աշխատավայրում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ստեղծվում են աշխատողի առողջության համար վնասակար պայմաններ, գործատուն պարտավոր է՝

• ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ,
• անհրաժեշտության դեպքում փոխել աշխատաժամանակի ռեժիմը,
• տրամադրել հատուկ ընդմիջումներ կամ ապահովել աշխատավայրի ժամանակավոր տեղափոխում,
• ապահովել խմելու ջրով, հովացման միջոցներով և անհրաժեշտ տեխնիկական պայմաններով։

Կոչ է արվել բոլոր գործատուներին՝

• ցուցաբերել բարձր պատասխանատվություն,
• ապահովել աշխատողների առողջության պաշտպանությունը,
• խստորեն հետևել օրենսդրական պահանջներին։

Տեսչական մարմինը վերահսկում է օրենքի պահանջների կատարումը, և խախտումների դեպքում կարող են կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ։

309