Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ մեկնարկեց հայաստանյան տեխնոհամայնքի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit 2025-ը, որը, ի դեպ, այս տարի իրականացվում է ՀՀ կառավարության հետ համաֆինանսավորմամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

 

«Հուլիսի 20-26-ը մեկ ընդհանուր գաղափարի շուրջ են համախմբվելու ստարտափներ, ձեռներեցներ, ներդրողներ և տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից` նորարարությունը դիտարկելով որպես բիզնեսի և տնտեսության աճի շարժիչ ուժ։

 

Մշտապես ընդգծել եմ, որ ստարտափ մշակույթի զարգացումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տեխնոլոգիական աշխարհի համար։ Հաշվի առնելով ոլորտում գրանցված հաջողություններն ու առկա մեծ ներուժը՝ շարունակելու ենք գործարկել ծրագրեր, որոնք կխթանեն էկոհամակարգի զարգացումը և կդարձնեն Հայաստանը ներդրողների ու տեխնոլոգիական ընկերությունների համար հեռանկարային հարթակ»,- գրել է նա։

134