ՏԻՄ ընտրություններին ՄՔԾ ստորաբաժանումները կաշխատեն մինչև 20:00-ն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումներն ու շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն մինչև 20.00-ն
«Ընտրական իրավունք ունեցող հարգելի՛ քաղաքացիներ, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակում հիշեցնում ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, աշխատում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ ստորաբաժանումները՝
- Վաղարշապատի ստորաբաժանում
- Թումանյանի ստորաբաժանում
- Վանաձոր 3 ստորաբաժանում
- Եղվարդի ստորաբաժանում
Միաժամանակ, շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում՝
- Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
- Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
- Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Բոլոր նշված սպասարկման կետերում ծառայությունները մատուցվում են ընտրությունների մեկնարկից մինչև ավարտ՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն»,-հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
27 Սեպտեմբեր, 2026 12:26
138
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների 14։00-ի դրությամբ
27 Սեպտեմբեր, 2026 16:42
11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
27 Սեպտեմբեր, 2026 13:31
Այսօր ՏԻՄ ընտրություններ են Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում
27 Սեպտեմբեր, 2026 10:06
Այսօր ՏԻՄ ընտրություններ են Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում
27 Սեպտեմբեր, 2026 10:06
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26 Սեպտեմբեր, 2026 19:44
ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ
26 Սեպտեմբեր, 2026 14:10