Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թեհրանը պատրաստ է ապագայում Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ վարել իրանական միջուկային ծրագրի շուրջ, եթե ԱՄՆ-ն պատրաստ լինի դրանք վարել հավասարության սկզբունքի հիման վրա։ Այս մասին հուլիսի 21-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։

Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը բաց է Իրանի հետ բանակցությունների համար, եթե դրանք անհրաժեշտ համարի։

«Նախագահ Թրամփը շատ հստակ է արտահայտվել Իրանի հետ իր առաջնահերթությունների վերաբերյալ։ Նա ոչնչացրել է նրանց միջուկային ներուժը, և ես կարծում եմ, որ վարչակազմը բաց է Իրանի հետ բանակցությունների համար, եթե դրանք անհրաժեշտ համարենք», - լրագրողներին ասել է նա։

134