
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում գործարկեցինք կեղտաջրերի մաքրման նոր ապակենտրոնացված կայանը, որը կարևոր քայլ է Սևանա լճի՝ Հայաստանի խոշորագույն քաղցրահամ ջրային պաշարի պաշտպանության գործում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունը:
«Բնապահպանական չափանիշներին համապատասխանող կայանը, որը տեղակայված է թիվ 2 մանկապարտեզի տարածքում, կմաքրի կեղտաջրերը ոռոգման չափանիշներին համապատասխան՝ նպաստելով աղտոտվածության նվազեցմանը և համայնքի սանիտարական պայմանների բարելավմանը՝ գործնականում և կայուն կերպով։
Կայանը կառուցվել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (ԵՄ-ն Սևանի համար) ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և Գերմանիայի կողմից և իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։
Այն արտահայտում է ԵՄ-ի կուռ վճռականությունը՝ համայնքային մակարդակում գործնական լուծումների միջոցով աջակցելու Հայաստանի բնապահպանական նպատակներին»,- ասված է հաղորդագրությունում։