Երևան-Գյումրի ճանապարհին խողովակները տապալվել ու փակել են ճանապարհը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ Արուճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս չպարզված հանգամանքներում երկաթե խողովակները վերևից պոկվել և տապալվել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ճանապարհը ամբողջությամբ փակվել է:
Այս պահին երթևեկությունը ժամանաաորապես դադարեցված է և ճանապարհը սպասարկող ընկերությունը արդեն հատուկ տեխնիկայով փորձում է հեռացնել երկաթե խողովակները, որոնք վերջերս են տեղադրվել Արուճ և մի քանի գյուղերի համար ջրամատակարարում ապահովելու նպատակով:
16 Սեպտեմբեր, 2025 16:22
95
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. նախնական տվյալներով՝ կա 10 տուժած․լուսանկարներ
13 Սեպտեմբեր, 2025 23:58
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել է 2 «BMW»․ կան վիրավորներ
19 Օգոստոս, 2025 20:38
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհի որոշ հատվածներ
04 Օգոստոս, 2025 21:30