Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեքենայից գողություն կատարելու վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր ապրիլի 23-ին: Քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր «Մազդա» մակնիշի մեքենայի կողային հայելու ապակին: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

 

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 18-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել 40-ամյա տղամարդուն, որը խոստովանել է արարքը:

 

Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

136