Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պատանիների հավաքականի ներկայացուցիչները սկսեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից:

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում մրցապայքարի մեջ են մտել 44 կգ քաշային աղջիկները:

Հայաստանի հավաքականի անդամ 44 կգ քաշային Քրիստինե Բաբայանը պոկում վարժությունում բարձրացրել է 47 կգ ու 51 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 57 կգ ու 62 կգ: Երկամարտի 113 կգ արդյունքով՝ Քրիստինե Բաբայանը 6-րդն է:

225