Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Միլանն» ու «Յուվենտուսը» քննարկում են Դուշան Վլահովիչի տրանսֆերի հարցը:

Լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի տվյալներով՝ վերջին ժամերին տեղի են ունեցել երկու ակումբների միջև առաջին շփումները:

Նշվում է, որ ավելի վաղ հարձակվողը շփվել է «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ: Երկու կողմերն էլ կցանկանային համաձայնագիր կնքել, սակայն կարևոր են մնում ֆինանսական հարցերը։

Վճռորոշ գործոնը կլինի այն փոխհատուցումը, որը «Յուվենտուսը» պետք է վճարի Վլահովիչին, եթե նա համաձայնվի աշխատավարձի կրճատմանը՝ «Միլան» տեղափոխվելու համար։ Եթե այս փոխհատուցումը բավարարի հարձակվողին, կողմերը կարող են համաձայնության գալ 12 միլիոն եվրոն (գործող պայմանագրով մնացած աշխատավարձը) բաշխել ավելի երկար ժամանակահատվածի վրա։

Տրանսֆերի գումարը, ենթադրաբար, կկազմի առնվազն 18-20 միլիոն եվրո, որը կարող է ներառել բոնուսներ։

157