«Միլանը» երկու նոր ֆուտբոլիստ ունի

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ֆիորենտինայի» իտալացի հարձակվող Ռիկարդո Սոտիլը կարիերան կշարունակի «Միլանում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ռոսոներիները 25-ամյա կիսապաշտպանին վարձակալել են Ֆիորենտինայից՝ գնելու հնարավորությամբ: Սոտիլն իր նոր ակումբում ստացել է 99 համարի մարզաշապիկը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» իրավունք կունենա գնելու ֆուտբոլիստին 10 միլիոն եվրոյով։
Բացի Սոտիլից, «ռոսոներիները» վարձակալել են նաև «Մոնցյի» 20-ամյա իտալացի կիսապաշտպան Կևին Ձերոլիին։
Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
04 Փետրվար, 2025 13:41
556