Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի ավարտի մասին ցանկացած խոսակցություն պարզապես պատրանք է՝ ընդգծելով, որ դրա շուրջ բանակցությունները պետք է վարվեն բոլորի համար շահավետ սկզբունքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA-ն՝ մեջբերելով Իրանի նախագահի հայտարարություններն՝ արված Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և մենք ընդունում ենք դա, քանի որ մենք մերժում ենք միջուկային զենքը, և սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է»,- ասել է Փեզեշքիանը։

Նա հավելել է, որ Թեհրանը շեշտում է իրանական միջուկային ծրագրի և ուրանի հարստացման շարունակության իրավունքը՝ միջազգային իրավունքի շրջանակներում։

399