Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պատվիրակությունը, որը մասնակցում էր Գազայի հրադադարի բանակցություններին, Կատարից վերադառնում է ԱՄՆ, այն բանից հետո, երբ «Համասը» արձագանքեց հրադադարի վերջին առաջարկին, CNN-ի հաղորդմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։

Նա ասել է, որ «Համասի» արձագանքը «հստակ ցույց է տալիս Գազայում հրադադարի հասնելու ցանկության բացակայությունը»։ Վաշինգտոնը այժմ կքննարկի «պատանդներին տուն վերադարձնելու և Գազայի ժողովրդի համար ավելի կայուն միջավայր ստեղծելու այլընտրանքային տարբերակներ»,- ասել է Ուիթքոֆը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի թիմը Դոհայից հետ է կանչվել «խորհրդակցությունների համար»։

«Ամոթ է, որ «Համասը» այդքան եսասիրաբար է գործում։ Մենք հանձնառու ենք այս հակամարտությանը վերջ դնելուն և Գազայում մշտական խաղաղության հասնելուն», - ասել է հատուկ ներկայացուցիչը։

220