Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Audi A04» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե սյանը և հայտնվել կանաչ խոտածածկույթի վրա։

shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները վիրավորներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել են գազի բալոնների փականները:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Հայկ Քոչարյանը և կրտսեր պարեկ Ագապի Խաչատրյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

 

163