Երևանում բախվել են «Լեքսուս»-ն ու շտապօգնության մեքենան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:15-ի սահմաններոմ Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչերուկում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Lexus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Էդուարդ Մ.-ի վարած շտապօգնության «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում:
25 Հուլիս, 2025 16:17
202