Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հուլիսի 24-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:

368