Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է ջանքեր գործադրել Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ ուկրաինական խնդիրը քննարկելու համար։

«Այս շաբաթ Պուտինի և Թրամփի հետ զրույցների ընթացքում մենք կփորձենք հասկանալ, թե արդյոք կարող ենք այս երկու առաջնորդների հանդիպում անցկացնել Ստամբուլում», - ուրբաթ օրը X սոցիալական ցանցում Էրդողանի գրասենյակը մեջբերել է նրա խոսքերը։

Թուրքական լրատվամիջոցները նշել են, որ Էրդողանի խոսքով՝ նման հանդիպումը կարող է նպաստել ուկրաինական կարգավորման առաջխաղացմանը։

 

351