Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների բացումը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտի և սահմանների փոփոխության, որևէ կերպ չպետք է հակասի տարածաշրջանի պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքներին, այսօր Թեհրանում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

IRNA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը նաև ընդգծել է․ «Վերջին օրերին շատ է խոսվել տարածաշրջանում ծավալվող զարգացումներին արտատարածաշրջանային ուժերի հնարավոր մասնակցության մասին։ Մենք վերահաստատում ենք մեր այն մոտեցումը, ըստ որի՝ դա չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու զարգացմանը։

Մենք գոհունակությամբ ենք ընկալել այն հանգամանքը, որ Ադրբեջանի մասով այդ լուրերը հերքվել են մի շարք դերակատարների կողմից»:

227